ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

«Եթե Հայաստանի հողը նման հրաշքներ է ծնում, ուրեմն այդ հողը սուրբ հող է, ազնվացնող հող»

«Եթե Հայաստանի հողը նման հրաշքներ է ծնում, ուրեմն այդ հողը սուրբ հող է, ազնվացնող հող»
19.07.2023 | 10:44

…Գերմանիայից ինչ-որ պատվիրակություն էր եկել, և թարգմանիչ էր պետք: Թախանձագին խնդրում էին գալ: Դժկամությամբ պոկվեց գործից ու գնաց: Երբ այդ հանդիպումն ավարտվեց, հյուրերից մեկը հետաքրքրվեց թարգմանչի ազգությամբ:

- Հայ եմ, զտարյուն հայ,-ասաց:

- Բայց դուք գերմաներեն խոսում եք զարմանալիորեն վարժ:

- Պարզապես ձեր լեզուն իմանալը յուրաքանչյուր կիրթ մարդուն օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Դուք ամենատարբեր բնագավառներում այնպիսի գլուխներ եք տվել, որ նրանց աշխատությունները բնագրով կարդալը հանրագիտարանային գիտելիքներ կարող է պարգևել մարդուն:

Այս հանդիպումից երկու շաբաթ էր անցել: Հայաստանից պատվիրակություն պետք է մեկներ Ֆրանսիա: Թարգմանիչը նորից նա է: Ֆրանսիացիները, որոնց շատ դժվար է որևէ բանով զարմացնել, բերանները բաց հետևում էին հայ թարգմանչին: Նման մաքուր ֆրանսերեն, մանավանդ բառապաշարի հարստություն, նրանք, անկասկած, չէին սպասում: Հանդիպման հիմնական թեման մոռացած նրանք անցան լեզվի հարցերին, և թարգմանիչը ապշեցրեց բոլորին:

- Ներեցե՛ք,-նրան է դիմում ֆրանսիացիներից մեկը, որ, հավանաբար, լեզվի մասնագետ էր,-պատահաբար ձեր արմատները մեր հողո՞ւմ չեն ծլարձակել:

- Ո՛չ,-կարճ պատասխանում է թարգմանիչը, ապա ավելացնում է,-իմ արմատները իմ հարազատ Հայաստանի հողում են ծլարձակել:

Օրեր անցան … : Երեկոյան ժամ էր, երբ զանգեցին և հրավիրեցին քաղաքային կոմիտե: Լոնդոնից պաշտոնական գրություն էր եկել, շտապ պետք է թարգմանվեր և պատասխան ուղարկվեր: Անգլերեն նա գիտեր համարյա մայրենիի նման, չնայած քիչ էր գործածում: Բնագրից Շեքսպիր էր կարդում, Բայրոն: Իսկ իռլանդացի Բեռնարդ Շոուն նրա սեղանի գիրքն էր: Ինչ որ պետք է, անում է, անգամ քերականական մի քանի ուղղումներ կային բնագրում…

Բավական ժամանակ նրան չէին անհանգստացնում: … Բայց ահա նորից զանգ… ճոխ հյուրընկալություն էր կազմակերպվել տարբեր երկրներից Հայաստան ժամանած պաշտոնական անձանց համար: Եկել էին Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Իրանից, Հնդկաստանից… Եւ, պատկերացնո՞ւմ եք, հրավիրված էր ընդամենը մեկ թարգմանիչ: Ապշել միայն կարելի էր, թե թարգմանիչը ինչպես էր կարողանում այդ բոլոր օտար ազգերի լեզուները թարգմանել: Եթե մերոնց համար դա այնքան էլ զարմանալի չէր, լավ էին ճանաչում նրան, հյուրերը պարզապես ցնցված էին: Թարգմանիչը ոչ միայն թարգմանում էր, այլև իր կողմից հաճոյախոսություններ էր անում, անեկդոտներ պատմում, մեկը մյուսից իմաստալի կատակներ անում:

«Սա հրաշք է,- ասում էին:-Եթե Հայաստանի հողը նման հրաշքներ է ծնում, ուրեմն այդ հողը սուրբ հող է, ազնվացնող հող»:

Այդ հրաշքը մեր հանճարեղ լեզվաբան ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆՆ էր, որ կազմում էր հայոց լեզվի քերականությունը աշխարհի համարյա բոլոր լեզուների համեմատությամբ:

Գայանե ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 2722

Մեկնաբանություններ